Վերստուգիչ հանձնաժողով

Վերստուգիչ հանձնաժողովի անդամներ

Ելենա Կիրակոսյան

«Ջերմիկ անկյուն» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն

Ծնվել է 1980թ. հունիսի 7-ին Երևան քաղաքում:

1997թ.-ին գերազանց առաջադիմությամբ ավարտել  է Երևանի «Վարդանանց ասպետների» անվան  թիվ 1 վարժարանը ՝  ընդունվել  և  

2001թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի բաժինը։

Աշխատանքային գործունեություն

2000 թ-ին կամավորական աշխատանք է տարել «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ- ում, որից հետո աշխատանքի է ընդունվել  որպես սոցիոլոգ։

2005-2008թթ. աշխատել է «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ- ում, որպես ծրագրի ղեկավար։

2008 թ-ին հիմնել  է «Ջերմիկ անկյուն» հիմնադրամը,  խորհրդի որոշմամբ նշանակվել է հիմնադրամի գործադիր տնօրեն և մինչ օրս ստանձնում  է այդ պաշտոնը։

2020թ.-ից հանդիսանում է  ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին կից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտշանության հասարակական խորհրդի անդամ։  

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Մուրադ Սիմոնյան

Տաթև համայնքի նախկին ղեկավար

Մուրադ Նահապետի Սիմոնյանը ծնվել է 1958 թվական դեկտեմբերի 11-ին Տաթև գյուղում:
Ավարտել է միջնակարգը, այնուհետև՝ Գորիսի սովխոզ-տեխնիկումը:
Երկար տարիներ աշխատել է Տաթևի անասնապահական սովխոզում, այնուհետև կոլտնտեսությունում որպես անասնաբույծ:

Աշխատանքային գործունեություն

2007 թվականի հունվարից մինչև 2008 թվականի հոկտեմբեր ամիսը աշխատել է Տաթևի գյուղական համայնքի ղեկավարի տեղակալ:
2008 թվականի նոյեմբեր-2016 թվականի փետրվար ամիսներին աշխատել է ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի գյուղական համայնքի ղեկավար:
2016 թվականի փետրվարի 23-ից աշխատում է ՀՀ Սյունիքի մարզի Տաթև բազմաբնակավայր համայնքի ղեկավար:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Ներսես Շադունց

Տեղ համայնքի ղեկավար

Ծնվել է` 1969թ.հունիսի 11-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղում:
Կրթություն՝
1986թ.-ին ավարտել է Տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
1986թ-ին ընդունվել և 1993թ-ին ավարտել է Երևանի անասնաբուծական- անասնաբուժական ինստիտուտի անասնաբուծական ֆակուլտետը՝ ստացել անասնաբույծ-ինժեների որակավորում:

Աշխատանքային գործունեություն

01/07/1987-17/04/1989 թթ. Ծառայել է խորհրդային բանակում (ք. Վոլգոգրադ):
11/05/1996-01/01/1997 թթ. Տեղի գյուղխորհուրդ, քարտուղար.
01/01/1997-11/11/1999 թթ. Տեղի համայնք. գյուղապետի տեղակալ,
11/11/1999- 10/11/2002 թթ. Տեղի համայնք. համայնքի ղեկավար.
07/01/2005-13/11/2012 թթ. ՀՀ Սյունիքի մարզպետարան, Աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ, բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ.
13/11/2012թ-03/12/2013թթ. ՀՀ Սյունիքի մարզպետարան, Աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ.
03/12/2013թ.-ից ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի (թիվ 264-Ա) հրամանով նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետի պաշտոնում: Ունի քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:
2016 թվականի սեպտեմբերի 18-ին ընտրվել և սեպտեմբերի 23-ից աշխատում է ՀՀ Սյունիքի մարզի Տեղ բազմաբնակավայր համայնքի ղեկավար։
Ամուսնացած է, ունի 2 զավակ։