Տեսլական

Մեր տեսլականը

Մեր տեսլականն է Վերածնված Հայաստանը, որը կդառնա աշխարհասփյուռ հայության շահերի հատման կետ: Հայ ժողովրդին, որը պատմական հանգամանքների բերումով սփռված է աշխարհով մեկ, կոչ ենք անում համախմբվել ազգային պետության շուրջ՝ հայրենադարձության և երկրի կառուցման գործում, աջակցել Հայաստանին գոյության մեծ պայքարում և հայ ժողովրդի հարյուրավոր սերունդների՝ հզոր ու անկախ ազգային պետություն ստեղծելու ձգտման գործում:

Հայաստանի գլխավոր արժեքը քաղաքացիների տաղանդն ու աշխատասիրությունն է, իսկ պետության կարևորագույն գործառույթը՝ յուրաքանչյուր հայի ունակությունների ազատ իրացման և անհատի զարգացման համար պայմանների ստեղծումը, ինչպես նաև քաղաքացու իրավունքների պաշտպանությունը և բարեկեցության մակարդակի բարձրացումը։

Վերածնված Հայաստանն իրապես վարելու է ինքնիշխան արտաքին քաղաքականություն՝ ելնելով պետության և նրա քաղաքացիների շահերից։

Նման քաղաքականության գլխավոր գրավականը լինելու է արդիականացված զինված ուժերը՝ մեր երկրի անվտանգության երաշխավորը։

Վերածնված Հայաստանն ի վիճակի է լինելու արձագանքելու ցանկացած ժամանակակից մարտահրավերի և պաշտպանելու իր քաղաքացիներին ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Մենք շեշտը դնում ենք Հայաստանի Վերածնվող տնտեսության վրա, որի ազատ գործունեությունը յուրաքանչյուրիս տալիս է սովորելու, աշխատելու, զարգանալու հնարավորութուն:

Վերածնվող Հայաստան կուսակցության նպատակն է վերածնել սերը աշխատանքի հանդեպ, որը գենետիկորեն դրված է յուրաքանչյուր հայի մեջ, ինչպես նաև յուրաքանչյուրին ապահովել արժանապատիվ վարձատրությամբ։ Մենք վերակերտելու ենք ուժեղ պետություն, որը կհոգա իր այն քաղաքացիների մասին, որոնք ի վիճակի չեն հարմարավետ կյանքի պայմաններ ստեղծելու՝ առողջության, տարիքի և այլ օբյեկտիվ պատճառներով:

Մենք վերածնելու ենք կրթության լավագույն ավանդույթները՝ հիմնված ազգային արժեքների և հայկական մշակույթի նկատմամբ հարգանքի վրա, միևնույն ժամանակ չանտեսելով ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը և գիտական ​​նվաճումները:

Վերածնված Հայաստանը բաց կլինի հայրենադարձության և հայոց աշխարհի օջախների վերականգնման համար։ Կուսակցությունը ջանքեր կգործադրի երկրի զարգացման համար՝ ի շահ իր բոլոր բնակիչների։ Վերածնված Հայաստանը հիմնված կլինի ազատության, արդարության և խաղաղության սկզբունքների վրա, կապահովի իր բոլոր քաղաքացիների քաղաքացիական և քաղաքական լիարժեք հավասարությունը՝ առանց կրոնի, ռասայի կամ սեռի խտրականության, ինչպես նաև հավատքի, խղճի, լեզվի, կրթության և մշակույթի ազատությունը:

 

«Վերածնվող Հայաստան» նպատակները և սկզբունքները

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունն իր առջև դնում է հետևյալ հեռանկարային նպա­տակները՝

  • Հայաստանի վերածնունդը` որպես ուժեղ պետություն տարածաշրջանում՝ հիմնվելով հայ ազգի ներուժի մոբիլիզացիայի, սոցիալական նախաձեռնությունների և ան­վտան­գության վրա։
  • Մենք հինվում ենք Հայաստանի տնտեսության Վերածննդի վրա, որի ազատ գործողությունը յուրաքանչյուրին հնարավորություն կտա կյանքում՝ սովորելու, արարելու, կայանալու։
  • Մենք մեր առջև նպատակ ենք դնում վերածնել ամեն հայի մեջ գենետիկորեն ներդրված սերն աշխատանքի հանդեպ և ապահովել արժանի վարձատրություն՝ յուրաքանչյուրի համար։

Մենք կվերականգնենք մեր հզոր պետությունը, որը հոգ կտանի իր այն քաղաքացիների մասին, որոնք առողջության, տարիքի կամ այլ օբյեկտիվ պատճառներով չեն կարող ինքնուրույն ստեղծել կյանքի հարմարավետ պայմաններ։

Դարերի միջով՝ պառակտումներ և դավաճանություններ, խաղաղություն և պատերազմ հաղթահարելով, մենք հասել ենք այս օրվան՝ պահպանելով ազգը, հավատքը, լեզուն և մշակույթը, ունենալով պետականություն և զարգացման ներուժ։ Սակայն մեզ դեռ սպասում է երկար և դժվարին ճանապարհ։

Մենք պետք է առաջ շարժվենք արագ և նպատակասլաց կերպով, քանի որ այս ժամանակաշրջանը լի է վտանգներով և հնարավորություններով: Դեռ շատ անելիք ունենք։ Այսօր կա իրական հնարավորություն՝ անցնելու կարգապահ պետության ճանապարհով և ձևավորելու իշխանության արդյունավետ ինստիտուտներ։ Սակայն այս ամենը պահանջում է քրտնաջան աշխատանք։

Մենք պետք է շատ աշխատենք և քիչ խոսենք՝ սեղմելով ատամները, ամբողջությամբ նվիրվելով ծառայությանը Հայրենիքին։ Հեշտ չի լինելու, աշխատելը միշտ էլ դժվար է։ Սակայն միայն աշխատանքն է գնահատվելու այն երկրում, որտեղ մենք կերտում ենք մեր երեխաների ապագան։

Միայն աշխատա’նք, պրոֆեսիոնալի’զմ և ծառայությու’ն Հայրենիքին։